BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը
24 Մայիս 2026

Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը

Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։
 
Տղամարդկանց հավաքականը գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ ընդլայնված կազմով է նախապատրաստվում հունիսի 16-20-ը Ծաղկաձորում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումներին, իսկ կանանց թիմը մարզիչ Գայանե Մովսիսյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Սան Մարինոյում կայանալիք Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։
Մարզումային հերթական օրվան ներկա է եղել նաև Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում տարվա կարևորագույն մրցաշարին նախապատրաստվում են Միքայել Ավետիսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Ավետիք Ղազարյանը, Միքայել Ավանեսյանը, Դավիթ Պողոսյանն ու Սամվել Աղայանը։
 
Ինչպես հայտնում է ՀԹՖ մամուլի ծառայությունը՝ տղամարդկանց թիմի վերջնական կազմը կհրապարկվի մրցաշարի մեկնարկից օրեր առաջ, իսկ առաջիկա օրերին կհրապարակվի Հայաստանի կանանց հավաքականի կազմը, որը կմասնակցի Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությանը։

Նախորդ հոդվածը
Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։