Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը
24 Մայիս 2026

Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը

Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Կրասնոդարը» մրցում էր Մոսկվայի «Սպարտակի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով։ Պաբլո Սոլարիի 36-րդ րոպեին խփած գոլին պատասխանեց Դուգլաս Աուգուստոն՝ 57-րդ րոպեին։

Լրացուցիչ ժամանակում գոլեր չեղան, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին մոսկովյան ակումբի ֆուտբոլիստները։ 

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Հետխաղյա հարվածաշարում Սպերցյանը առաջին փորձից չիրացրեց հարվածը, քանի որ մրցակցի դարպասապահը ժամանակից շուտ էր հատել դարպասային գիծը, իսկ երկրորդ փորձից դիպուկ էր։

«Կրասնոդարը» երբեք չի նվաճել Ռուսաստանի գավաթը, իսկ «Սպարտակը» 5-րդ անգամ դարձավ Ռուսաստանի գավաթակիր։

Նախորդ հոդվածը
Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։