600 մլն դրամ՝ Հրազդան մարզադաշտի վերակառուցման համար. Կառավարության որոշում| Երկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունից| Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանին, տղամարդիկ ոչ-ոքի են խաղացել ԱՄՆ-ի հետ| Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը| Փոփոխություն Հայաստանի Մ-19 հավաքականի հայտացուցակում| Միշա Ջորկաեֆը՝ Հայաստանի Մ20 հավաքականի գլխավոր մարզիչ. թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի|
Ներողություն եմ խնդրում հանրությունից․ Արմեն Մելիքբեկյան
24 Մարտ 2025

Ներողություն եմ խնդրում հանրությունից․ Արմեն Մելիքբեկյան

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում 1։6 հաշվով պարտվեց Վրաստանի ազգային հավաքականին։

Խաղից հետո Հայաստանի հավաքանի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը սովորականից ուշ ներկայացավ ասուլիսին, իկս մինչև այդ հոլանդացի մասնագետի հետ հայտարարությամբ հանդես եկան Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու ավագ Վարազդատ Հարոյանը։  

«Խաղից հետո բավականին երկար շփվեցինք ֆուտբոլիստների ու մարզիչների հետ: Երկար ու լուրջ խոսակցություն ունեցանք ու եկանք այն եզրակացության, որ պատրաստ ենք ընդունել այս մարտահրավերը։ Համոզված եմ, որ որպես մի թիմ կարող ենք առաջ գնալ։ Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքի համար: Երկար զրույցից հետո եկել ենք այն որոշմանը, որ կարող ենք որպես մեկ թիմ առաջ գնալ, անկախ այն նեգատիվից, որը կա հայկական ֆուտբոլում»,-ասել է Մելիքբեկյանը։  

Նախորդ հոդվածը
Բախում հայ ու վրացի երկրպագուների միջև․ Սադրանք ու քաոսային իրավիճակ խաղից հետո
Հաջորդ հոդվածը
Այսպիսի արդյունքն անընդունելի է․ Սխիպ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։