Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում| Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին| Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ| Հայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը | Արարատ-Արմենիան ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմամագիրը| Տիգրան Հարությունյանը՝ WAKO-ի՝ քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն|
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին
19 Նոյեմբեր 2026

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլը։

Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 29։11 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։

 
Նոկաուտ փուլն անցկացվել է նոյեմբերի 17-ին և 18-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները խաղում են 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։

Կայծակնային շախմատում ամեն հաղթանակի համար մասնակիցները վաստակել են 1 միավոր, արագ շախմատում՝ 4, իսկ դասական շախմատում՝ 8 միավոր։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 22.5։17.5 հաշվով հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

Նախորդ հոդվածը
Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։