BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հավանականություն կա, որ կհեռանամ. Սպերցյան
25 Մայիս 2026

Հավանականություն կա, որ կհեռանամ. Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է եվրոպական ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին։

Երեկ՝ մայիսի 24-ին, Սպերցյանը հայտարարել է, որ FONBET Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում Մոսկվայի «Սպարտակի» դեմ խաղը (1-1, 3-4 11 մետրանոց հարվածաշարում) կարող էր իր վերջինը լինել «Կրասնոդարի» կազմում։

«Հավանականություն կա, որ կհեռանամ: Տեսնենք։ Ես բաց եմ և՛ հեռանալու, և՛ մնալու համար՝ պայքարելու համար, եթե առաջարկներ չստանամ», - ասել է Սպերցյանը «Սպորտ-Էքսպրես»-ին տված հարցազրույցում։

Անցյալ մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 42 խաղ, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Նորվեգիայում մասնակցել է Coach Mentor ծրագրին
Հաջորդ հոդվածը
Գավին լաց է եղել՝ իմանալով, որ հրավիրվել է Իսպանիայի հավաքական ԱԱ-2026-ի համար (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։