BazaResidence
Նոան ջախջախեց Ուրարտուին, նորընծա չեմպիոնն ու Փյունիկը հաղթեցին․ Fastex ՊԼ-ն ավարտված է| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին| Առաջին խումբ․ Մրցաշրջանի վերջին խաղում Շիրակը ձեռքից բաց թողեց առավելությունը| Ռոլան Գարոս․ Խաչանովը 1/16 եզրափակիչում է| Ուրարտու-Նոա, Ար․ Արմենիա-Գանձասար, Փյունիկ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Հայ շախմատիստների արդյունքները կանանց անհատական Եվրոպայի առաջնությունում|
Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզանից․ ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյան
24 Մարտ 2025

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել մեզանից․ ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյան

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում 1։6 հաշվով պարտվեց Վրաստանի ազգային հավաքականին։

Արդեն հայտնել ենք, որ խաղից մարզադաշտում զանգվածային անկարգություններ են սկսվել։ Վրացի երկրպագուները ներխուժել են խաղադաշտ՝ վազելով իրենց ֆուտբոլիստների ուղղությամբ։ Մարզադաշտի անվտանգության աշխատողներն ի վիճակի չէին կառավարել իրավիճակը։
 
Այնուհետև խաղադաշտ մտած երկրպագուները սկսել են սադրել հայ երկրպագուներին՝ շշեր ու իրեր նետեկով տրիբունայի ուղղությամբ։ 

Թեմայի վերաբերյալ ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
 
«Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` Կոմագեբին, ներողություն է խնդրել մեզնից մարզադաշտի իրենց մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, սոլիդարություն հայտնել մեր պայքարում..
Ինչպես նշել եմ մի քանի անգամ ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը կնպաստի կարծում եմ որ մեր երկրների ֆան ակումբները ավելի մտերմանան։
Էս երկրպագուների միջադեպի մասով։ Պադոշ, անինքնասերների մասին ավելի ուշ»։

Նախորդ հոդվածը
Այսպիսի արդյունքն անընդունելի է․ Սխիպ
Հաջորդ հոդվածը
Ռոնալդուն ու խաղընկերները կժամանեն Երևան․ Հայտնի է ԱԱ 2026—ի ընտրական փուլի խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։