Միլանի հետ՝ Սան-Սիրոյում. Արարատ-Արմենիան իմացավ իր մրցակիցներին Եվրոպա լիգայում| Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիի միջազգային մրցաշարում| 7 ոսկե, 12 արծաթե, 7 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում| Յուվենտուսից մինչև Բեշիքթաշ․ Արարատ-Արմենիայի հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայում| Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Լեհաստանի Poland Open միջազգային մրցաշարում| Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Յունիսպորտը երկրորդ վստահ հաղթանակն է տարել|
Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը
29 Մայիս 2026

Ռոլան Գարոս․ Խաչանովը պարտվեց 106-րդ ռակետին ու լքեց պայքարը

«Մեծ Սաղավարտի» տարվա 2-րդ մրցաշարում՝ Ռոլան Գարոսում, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ, ATP դասակարգման աղյուսակի 15-րդ համար Կարեն Խաչանովը 1/16 եզրափակիչում 2։3 հաշվով զիջեց Նիդերլանդները ներկայացնող Յասպեր Դե Յոնգին։ 

Առաջին սեթում Կարենը զիջեց 5։7, երկրորդում առավելության հասավ նույն հաշվով, երրորդ սեթում տանուլ տվեց 2։6։ Չորրորդ սեթում պարտվելով 2։5 հաշվով՝ Կարենը առավելության հասավ թայ-բրեյքում 7։2։ Վճռորոշ՝ 5-րդ սեթում Դե Յոնգը երկու անընդմեջ բրեյք կատարեց հենց մեկնարկում ու առավելության հասավ 6։2 հաշվով։

4 ժամ 19 րոպե տևած մրցախաղի ընթացքում Խաչանովը կատարեց 15, մրցակիցը՝ 17 էյս։ Նիդերլանդացին թույլ տվեց 9 կրկնակի սխալ, Կարենը՝ 2։

Այսպիսով, աշխարհի 106-րդ ռակետը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Հալիս (Ֆրանսիա)-Զվերև (Գերմանիա) զույգի հաղթողի հետ։ Ավելի վաղ, Դե Յոնգը պայքարից դուրս էր թողել Ֆեդերիկո Չինային և Ստան Վավրինկային։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
6 ակումբ ստացել է 2026/2027թթ մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում խաղալու իրավունք

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։