Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր | Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը| RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին| Փյունիկը Ֆրիդմ Արենա մարզադաշտում իր առաջին խաղում հաղթեց Գանձասարին| Հայտնի է՝ երբ կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը| Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում (տեսանյութ)|
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Այսօր 19:01

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը 15,000 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը։

Ավելի վաղ Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքել է 14.633 միավոր ու դուրս եկել եզրափակիչ, որը կկայանա հոկտեմբերի 25-ին։

Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանն այսօր հանդես կգա օղակների վարժության եզրափակչում

Նախորդ հոդվածը
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։