BazaResidence
Արթուր Դանիելյանը կարիերան կշարունակի Սարդարապատում| Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի| Երկու օր աշխատել էինք 11-մետրանոցների վրա, դա վիճակախաղ չէ. Վահե Գևորգյան| Փյունիկը հաղթեց նաև Երևանում և կխաղա ԿԼ որակավորման երկրորդ փուլում| Ալաշկերտը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Սեմեյում և դուրս եկավ ԿԼ որակավորման երկրորդ փուլ| Օսեյան. Տղաներից պահանջել եմ, որ ամենաբարձր կենտրոնացումով մտնեն խաղադաշտ|
Աղբյուր. Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Ալ-Ահլի
03 Հունիս 2026

Աղբյուր. Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Ալ-Ահլի

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը համաձայնվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբ, հաղորդում է «Մաշ նա սպորտե» Telegram ալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Հայաստանի հավաքականի խաղացողին առաջարկվել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձով՝ առանց բոնուսների։

Նշվում է, որ խաղացողը գոհ է եղել սաուդյան ակումբի ֆինանսական պայմաններից և ամբիցիաներից: Սակայն «Կրասնոդարի» ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը: Այս հարցը լուծելու համար Սպերցյանը ցանկանում է միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո անձամբ հանդիպել ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ և համոզել նրան ավելի հարմարվողական լինել։

Ավելի վաղ՝ Ռուսաստանի գավաթի եզրափակչում «Սպարտակից» կրած պարտությունից հետո, Սպերցյանը հայտարարել էր, որ այս խաղը կարող էր լինել իր վերջինը «Կրասնոդարի» կազմում։

2025/26 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 30 խաղ՝ խփելով 13 գոլ և կատարելով 16 գոլային փոխանցում։ 2025/26 մրցաշրջանի առաջին կեսից հետո կիսապաշտպանը երկրպագուների կողմից ճանաչվել էր «Կրասնոդարի» տարվա լավագույն խաղացող։

«Ալ-Ահլին» 2025/26 մրցաշրջանում Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է երրորդ տեղը և նաև հաղթել է Ասիայի Չեմպիոնների լիգայում։

Նախորդ հոդվածը
UWW-ն Ջանես Նազարյանին ճանաչել է ամսվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ
Հաջորդ հոդվածը
Ալ Ահլին պատրաստ է Սպերցյանի համար 25 մլն եվրո առաջարկել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։