Ուրարտուի պաշտպանը կարիերան կշարունակի Սյունիքում| Սերբ կիսապաշտպան Սաշա Զդելարը պայմանագիր է ստորագրել Նոայի հետ| Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում | Հելդեր Ֆերեյրան՝ Նոայի պատմության լավագույն ռմբարկու| Արարատ-Արմենիան այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի Լիգայի փուլում՝ ընդունելով Պրահայի Սպարտային| 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ Ստեփան Սարգսյանի գավաթ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում|
Բերեզովսկին արձագանքել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխությանը
03 Հունիս 2026

Բերեզովսկին արձագանքել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխությանը

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին արձագանքել է Սաուդյան Արաբիայի ակումբների կողմից Կրասնոդարի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպեցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին։

«Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե Սպեցյանը հայտնվեր Եվրոպայում։ Սաուդյան Արաբիայում ֆինանսական վիճակը, հավանաբար, ավելի քան բավարար է Էդուարդի համար, բայց չեմ կարծում, որ իր տարիքում գումարի համար արժե այնտեղ գնալ։ Լավ կլիներ փորձել իր ուժերը Եվրոպայի առաջնությունում, նույնիսկ եթե ոչ ամենաուժեղ ակումբում։ Նրանք փորձում են Ռոնալդուի միջոցով խթանել Սաուդյան Արաբիայի լիգան, բայց դա այդքան էլ հետաքրքիր չէ։

Չեմ կարծում, որ Սպեցյանը որևէ կերպ զիջում է Բատրակովին. նա պարզապես պակաս եռանդուն է ՌՊԼ-ի նկատմամբ. նրան նոր մարտահրավեր է պետք։ Նա կարող է իրեն լավագույնս դրսևորել նույնիսկ շատ բարձրակարգ թիմում, եթե ունի այդ իմպուլսը։ Առաջին քայլի համար նա կարող է տեղափոխվել Եվրոպայի միջին մակարդակի ակումբ, իսկ հետո, վստահ եմ, Էդուարդը կարող է տեղափոխվել թոփ-ակումբ», - ասել է Բերեզովսկին Championat-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի հետ զրույցում։

Նախորդ հոդվածը
Ալ Ահլին պատրաստ է Սպերցյանի համար 25 մլն եվրո առաջարկել
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։