UFC. Արման Ծառուկյանի հաղթանակը նոկաուտով | Արսեն Հարությունյանը նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին| Հայաստանի լրագրողների հավաքականը Լիտվայում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը| Արարատ-Արմենիայի պորտուգալացի պաշտպան Բրունո Վիլսոնի պատմական և հոբելյանական գոլը (տեսանյութ)| Շախմատի Հայաստանի հավաքականները հաղթել են նաև համաշխարհային 46-րդ օլիմպիադայի երկրորդ տուրում| Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով|
Հենրիխ Մխիթարյանը՝ Փյունիկի մարզադպրոցում
19 Հունիս 2026

Հենրիխ Մխիթարյանը՝ Փյունիկի մարզադպրոցում

Լուսանկարները՝ «Փյունիկ» ՖԱ

Այսօր՝ հունիսի 19-ին, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Փյունիկի» սան Հենրիխ Մխիթարյանն այցելել է ակումբի մարզադպրոց, հանդիպել ակադեմիայի սաների հետ: 

Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Հենրիխ Մխիթարյանի կյանքի և կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև անցկացվել է բաց հարցազրույց՝ «Փյունիկի» ակադեմիայի սաների և հատուկ հյուրերի մասնակցությամբ։ Քննարկվել են Հենրիխի կյանքի ու մարզական ուղու տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու փորձառությունը։





Հենրիխ Մխիթարյանը, «Փյունիկի» ներկայացուցիչները և միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել նրա հոր՝ Համլետ Մխիթարյանի հիշատակին։ Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են հայկական ֆուտբոլի նշանավոր ներկայացուցիչներից մեկի հիշատակը:

 
«Փյունիկի» համար արդեն խորհրդանիշ դարձած «Փառքի ծառի» մոտ էլ Հենրիխ Մխիթարյանը թողել է իր ձեռքի և ոտքի հետքերը:



Նախորդ հոդվածը
Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին
Հաջորդ հոդվածը
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։