BazaResidence
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները| Կովալենկոն վարձակալությամբ տեղափոխվել է Լոկոմոտիվ| Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը|
Կովալենկոն վարձակալությամբ տեղափոխվել է Լոկոմոտիվ
Այսօր 09:22

Կովալենկոն վարձակալությամբ տեղափոխվել է Լոկոմոտիվ

Մոսկվայի «Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտարարել է «Սոչիից» 22-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին ձեռք բերելու մասին։ Կողմերը կնքել են մեկ մրցաշրջանի համար նախատեսված վարձակալության պայմանագիր։

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ «Լոկոմոտիվը» Կովալենկոյին վարձակալելու է 400 միլիոն ռուբլով նրան գնելու հնարավորությամբ։ Ընդ որում, այդ հնարավորությունը պարտադիր պայման չէ:

Կովալենկոյի պայմանագիրը «Սոչիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Նախորդ մրցաշրջանում Ալեքսանդրը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 24 խաղ՝ առանց գոլ խփելու։ Մինչև «Սոչի» տեղափոխվելը կիսապաշտպանը խաղացել է «Չերտանովոյում», «Զենիթում», «Կռիլյա Սովետովում» և «Օրենբուրգում»։ Սանկտ Պետերբուրգի ակումբի հետ Կովալենկոն նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։

Նախորդ հոդվածը
Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Հաջորդ հոդվածը
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։