BazaResidence
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները| Կովալենկոն վարձակալությամբ տեղափոխվել է Լոկոմոտիվ| Հայտնի է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում| Արարատ-Արմենիան ՉԼ առաջին խաղը կանցկացնի Աբովյանում| Կրկնակի հաղթանակ ԱՄՆ-ում․ Զավեն Անդրիասյանը՝ «2026 Chicago Summer Open»-ի չեմպիոն| Արարատ-Արմենիան ոչ-ոքի է ավարտել Հունգարիայի հավաքի առաջին ընկերական խաղը|
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
22 Հունիս 2026

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն այսուհետ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկերն է։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Եվրոպական ֆեդերացիայի ու գլխավոր մարզահամալիրի միջև։

Համաձայնագիրը ստորագրել են Եվրոպական թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենն ու Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։

«Մեզ համար մեծ պատիվ է ստորագրել համագործակցության համաձայնագիր մարզահամալիրի հետ։ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում իդեալական պայմաններ են։ Կորտերը համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այս մարզահամալիրը հարուստ պատմություն ունի։ Այստեղ մարզվել ու մինչև այսօր մարզվում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, Օլիմպիական չեմպիոններ և մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար։ Այսուհետ մարզահամալիրը մեր (խմբ․-Tennis Europe-ի) պաշտոնական գործընկերն է։ Առաջիկայում այստեղ կկազմակերպենք մարզումային հավաքներ և միջազգային մի շարք մրցաշարեր։ Վստահ եմ, որ միջին լեռնային պայմաններում մարզվելը կնպաստի եվրոպացի պատանի թենիսիստների առաջխաղացմանը»,-ասաց Եվրոպական թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյոե Պեդերսենը։

 

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը կարևորում է համագործակցությունը նաև եվրոպական երկրների ֆեդերացիաների հետ։

«Այսօր թենիսի զարգացման հետ կապված ևս մեկ կարևոր միջոցառում իրականացվեց։ Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Եվրոպական թենիսի ֆեդերացիայի հետ ու մարզահամալիրն այսուհետ համարվում է Tennis Europe-ի պաշտոնական գործընկերը։ Մեր գործընկերների շարքն ավելացավ ևս մեկով։ Մշտապես ունեցել ենք գործընկերներ ԱՊՀ երկրների տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների հետ, իսկ այս համագործակցությունը նոր ճանապարհներ կբացի Եվրոպական երկրների թենիսի հավաքականների համար»,-ասաց Չիբուխչյանը։

Նախորդ հոդվածը
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։