BazaResidence
Արտասահմանյան հավաքներ․ Չանչարևիչն այցելել է Ալաշկերտին, Նոան առաջին խաղն է անցկացրել| Արմեն Սահակյանը` միջազգային մրցաշարի հաղթող| Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնարկել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում| Յուրի Գարեգինյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին | Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները| Կովալենկոն վարձակալությամբ տեղափոխվել է Լոկոմոտիվ|
Յուրի Գարեգինյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Այսօր 13:14

Յուրի Գարեգինյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

Կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Սիրելի՛ երկրպագուներ, թիմակիցներ, մարզիչներ և ակումբի ողջ անձնակազմ,

Այսօր իմ կյանքի ամենահուզիչ օրերից մեկն է։ Երկար տարիներ ֆուտբոլը եղել է իմ կյանքը, իմ կիրքը և իմ ամենամեծ դպրոցը։ Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, մարզիչներին, բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին՝ վստահության, աջակցության և միասին անցած ճանապարհի համար։

Այսօր ես ավարտում եմ իմ ֆուտբոլային կարիերան, բայց այն հիշողությունները, ընկերությունները և արժեքները, որոնք ինձ տվել է ֆուտբոլը, կմնան ինձ հետ ամբողջ կյանքում։

Ես հեռանում եմ խաղադաշտից հպարտությամբ, երախտագիտությամբ և բազմաթիվ գեղեցիկ հիշողություններով։ Շնորհակալ եմ բոլորին այս հրաշալի ճանապարհի մի մասը լինելու համար»,- Գարեգինյանին մեջբերում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը։



Յուրի Գարեգինյանը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 254 հանդիպում, որից 242-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 2020 թվականին նա նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոն է, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Գարեգինյանը 65 հանդիպում է անցկացրել «Նոայի» (2018/19 մրցաշրջանում՝ «Արցախ») կազմում, 53-ը՝ «Արարատի» կազմում, 47 խաղ՝ «Փյունիկի» կազմում ու 27 խաղ՝ «Վանի» կազմում։ Յուրի Գարեգինյանի կարիերայի վերջին թիմը «Ալաշկերտն» էր, որտեղ նա խաղացել է 2023/24 և 2025/26 մրցաշրջաններում։ «Ալաշկերտի» կազմում նա անցկացրել է 50 հանդիպում։

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնարկել է փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
Հաջորդ հոդվածը
Արմեն Սահակյանը` միջազգային մրցաշարի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։