Համալրվել է նաև «Ալաշկերտի» մարզչական շտաբը: Թիմին է միացել դարպասապահների մարզիչ Մարտիկ Մկրտումյանը: 39-ամյա մասնագետն աշխատել է «Գանձասարում», «Նորավանքում», ԲԿՄԱ-ում, Հայաստանի մինչև 19 ու մինչև 21 տարեկանների հավաքականում։
Սերբիայում ընթացող հավաքի ընթացքում «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին այցելել է նաև թիմի նախկին դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը:
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կմրցի ղազախական «Ելիմայի» հետ։ Առաջին խաղը թիմը կանցկացնի սեփական հարկի տակ։ Որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին, պատասխան խաղերը՝ 1 շաբաթ անց։
Եվրագավաթային մրցաշրջանին Սլովենիայում է նախապատրաստվում նաև Երևանի
«Փյունիկը»: Հավաքի առաջին ընկերական խաղում թիմը մրցել է Սլովենիայի գավաթակիր «Ալյումինի» հետ և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:
Սլովենիայի Չատեժ օբ Սավի քաղաքում ընթացող հավաքը մեկնարկել է հունիսի 18-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությամբ «Փյունիկի» մրցակիցը Մալթայի «Մարսաշլոկ» թիմն է: Դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 9-ին, մրցակցի հարկի տակ, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 16-ին, Երևանում։