BazaResidence
Մեկնարկում են Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման աշխատանքները| Կարիերան ավարտած Յուրի Գարեգինյանը միացել է Ուրարատուի մարզչական շտաբին| Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթել է ավստրիական թիմին| Հայտնի է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը| Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀՖԿՍՊԻ նոր ենթակառուցվածքներին| Արտասահմանյան հավաքներ․ Չանչարևիչն այցելել է Ալաշկերտին, Նոան առաջին խաղն է անցկացրել|
Կարիերան ավարտած Յուրի Գարեգինյանը միացել է Ուրարատուի մարզչական շտաբին
Այսօր 12:15

Կարիերան ավարտած Յուրի Գարեգինյանը միացել է Ուրարատուի մարզչական շտաբին

«Ալաշկերտի» նախկին կիսապաշտպան, 32-ամյա Յուրի Գարեգինյանը, որն օրերս հայտարարել էր ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, միացել է «Ուրարտուի» մարզչական շտաբին:

Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ՝ նա կլինի Ռոբերտ Արզումանյանի օգնականը։

Յուրի Գարեգինյանը պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 254 հանդիպում, որից 242-ը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 2020 թվականին նա նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում։ 32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոն է, գավաթակիր ու սուպերգավաթակիր։ Գարեգինյանը 65 հանդիպում է անցկացրել «Նոայի» (2018/19 մրցաշրջանում՝ «Արցախ») կազմում, 53-ը՝ «Արարատի» կազմում, 47 խաղ՝ «Փյունիկի» կազմում ու 27 խաղ՝ «Վանի» կազմում։

Յուրի Գարեգինյանի կարիերայի վերջին թիմը «Ալաշկերտն» էր, որտեղ նա խաղացել է 2023/24 և 2025/26 մրցաշրջաններում։ «Ալաշկերտի» կազմում նա անցկացրել է 50 հանդիպում։

Նախորդ հոդվածը
Հայտնի է բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթել է ավստրիական թիմին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։