BazaResidence
Չեմպիոնական երեկո. Արարատ-Արմենիան ներկայացրել է նորեկներին| Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է Նորվեգիայի հավաքականին| Կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը| Սյունիքը ներկայացրել է մարզչական շտաբը| Հայտնի է ՀՊԼ 2026/27 մրցաշարջանի խաղացանկը| Մյունխենի Բավարիայի բասկետբոլիստը միացել է Հայաստանի ազգային հավաքականին|
Չեմպիոնական երեկո. Արարատ-Արմենիան ներկայացրել է նորեկներին
Այսօր 09:35

Չեմպիոնական երեկո. Արարատ-Արմենիան ներկայացրել է նորեկներին

«Տաշիր Արենայում» հուլիսի 2-ին կայացել է «Արարատ-Արմենիայի» նորեկների ներկայացումը, ինչպես նաև ակումբի նոր ֆանատական երգի պրեմիերան, որի հիմքում ընկած է «Սպլին» խմբի հայտնի «Իմ սիրտը» կատարումը:
 

Թիմին այս ընթացքում միացել են 28-ամյա բրազիլացի դարպասապահ Ժոաու Բրավիմը, որն «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել ուժեղությամբ պորտուգալական երկրորդ լիգան ներկայացնող «Ունիոն Լեյրիայից»:

«Արարատ-Արմենիայի» մյուս նորեկը Բրունո Պերեյրան է։ 28-ամյա պորտուգալացին միացել է «Արարատ-Արմենիային» Հունգարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ: Նրա վերջին ակումբը եղել է պորտուգալական երկրորդ լիգան ներկայացնող «Պենաֆիել» ակումբը:

Հայաստանի չեմպիոնի շարքերը համալրել է նաև 31-ամյա բրազիլացի վինգեր Կարլոս Ֆրանսան: Նրա վերջին ակումբը եղել է ինդոնեզական Սուպերլիգան ներկայացնող «Փերսիջապը»։

Թիմի մյուս նորեկը 25-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Լուիս Ֆելիպեն է:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային առաջին՝ «Արարատ-Արմենիա - «Ռիգա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում:

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է Նորվեգիայի հավաքականին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։