BazaResidence
Բասկետբոլ. Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում| Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը՝ NBA G League International Draft-ում| Չեմպիոնական երեկո. Արարատ-Արմենիան ներկայացրել է նորեկներին| Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է Նորվեգիայի հավաքականին| Կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը| Սյունիքը ներկայացրել է մարզչական շտաբը|
Բասկետբոլ. Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում
Այսօր 15:34

Բասկետբոլ. Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում

Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:

Խմբային փուլի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 98:62 հաշվով վստահ հաղթանակ է տարել Անդորրայի հավաքականի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը, որը գրանցել է 32 արդյունավետության գործակից (EFF)։ Սարգսյանը վաստակել է 22 միավոր, կատարել է 12 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ խաղում կմրցի Ջիբրալթարի իր հասակակիցների հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, Սպորտի կառավարման կենտրոնում:

Մուտքն ազատ է:

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը՝ NBA G League International Draft-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։