BazaResidence
Արարատը նորեկներ ունի| Չեմպիոնների լիգա. Արարատ-Արմենիայի հայտացուցակը | Առաջին ալիքը կցուցադրի ՉԼ Արարատ-Արմենիա - Ռիգա հանդիպումը| Անատոլի Այվազովն ավարտում է ելույթներն Ալաշկերտում| Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել| Բասկետբոլ. Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում|
Արարատը նորեկներ ունի
Այսօր 15:40

Արարատը նորեկներ ունի

Երևանի «Արարատը» մի քանի համալրումի ունի:

2026/27 մրցաշրջանում «Արարատի» առաջին նորեկն Արման Խաչատրյանն է: Ֆուտբոլիստի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։ 29-ամյա ֆուտբոլիստի հիմնական խաղային դիրքն է աջ պաշտպանի դիրքը։

Նա իր ակտիվում ունի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 110 հանդիպում: Խաչատրյանը հանդես է եկել «Վանում», «Նորավանքում», «Նոայում», «Ալաշկերտում», «Վեստ Արմենիայում» և «Գանձասարում»:



Թիմին է միացել նաև 24-ամյա աջ վինգեր Նարեկ Ալավերդյանը։ Ալավերդյանն արդեն զգալի փորձ ունի Հայաստանի Պրեմիեր լիգայում՝ անցկացրած 112 հանդիպումներով։ Նա նախկինում հանդես է եկել «Արարատ-Արմենիայի», ԲԿՄԱ-ի և «Գանձասարի» կազմում։

Նարեկը նաև խաղացել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում։ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում նա մասնակցել է 15 հանդիպման՝ բազմաթիվ անգամներ կրելով թիմի ավագի թևկապը։



Երևանի «Արարատին» է միացել նաև փորձառու կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը։ 33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 212 հանդիպում և դարձել է 30 գոլի հեղինակ։

Բենիկ Հովհանիսյանը «Արարատում» խաղացել է 2015/16 մրցաշրջանում։ Նա խաղացել է նաև «Բանանցում», «Ալաշկերտում», «Նոայում» և «Վանում»։ Նրա ակտիվում կա նաև մեկ հանդիպում Հայաստանի ազգային հավաքականում։



 
Ակումբը նաև երկարաձգել է պայմանագիրը Վոլոդյա Սամսոնյանի հետ: Նրա հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգվել է:



Ալբերտ Խաչումյանը ևս մնում է «Արարատում» 27-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգվել է մեկ տարով։ Խաչումյանը 2024 թվականի սկզբին թիմին միանալուց հետո «Արարատի» մարզաշապիկով անցկացրել է 64 հանդիպում և դարձել է մեկ գոլի հեղինակ։

 
29-ամյա ֆուտբոլիստ Արթուր Քարտաշյանն էլ ավարտել է ելույթներն «Արարատի» կազմում։ Քարտաշյանն «Արարատում» անցկացրել է 2025/26 մրցաշրջանը՝ մասնակցելով 22 հանդիպման։

Նախորդ հոդվածը
Անատոլի Այվազովն ավարտում է ելույթներն Ալաշկերտում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։