Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Պետք է փորձենք օգտվել նրանց թույլ կողմերից և հասնել հաղթանակի. Շաղոյանը՝ Ռիգայի հետ ՉԼ խաղի մասին
07 Հուլիս 2026

Պետք է փորձենք օգտվել նրանց թույլ կողմերից և հասնել հաղթանակի. Շաղոյանը՝ Ռիգայի հետ ՉԼ խաղի մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղին ընդառաջ կայացել է «Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսը, որին գլխավոր մարզչի հետ միասին մասնակցել է նաև Ժիրայր Շաղոյանը: 

– Թիմը համալրվել է նոր ֆուտբոլիստներով։ Ինչպե՞ս է ընթանում նրանց ադապտացումը, և ի՞նչ են նրանք բերել թիմ։

– Ունենք նոր ֆուտբոլիստներ, իսկապես շատ որակյալ խաղացողներ են։ Կարող եմ ասել, որ նրանք համապատասխանում են մեր խաղաոճին և մեծ օգուտ կարող են տալ թիմին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ կկարողանանք փոխանցել մեր խաղային փիլիսոփայությունը և որքան արագ նրանք կհարմարվեն թիմին։ Այն, ինչ ես տեսել եմ, թույլ է տալիս վստահ ասել, որ նրանք շատ արագ կադապտացվեն։

– Թիմը որքանո՞վ է պատրաստ առաջիկա ստուգատեսին։

– Լավ ուսումնամարզական հավաք անցկացրինք Հունգարիայում։ Ընկերական հանդիպում ունեցանք նաև Սերբիայի բարձրագույն խմբի թիմերից մեկի հետ։ Փորձել ենք հնարավորինս լավ պատրաստվել և առավելագույն լրջությամբ մոտենալ այս կարևոր հանդիպմանը։

– Ի՞նչ կարող եք ասել մրցակցի մասին։

– Իհարկե, ուսումնասիրել ենք նրանց։ Գնդակով շատ լավ են խաղում, սակայն, ինչպես ցանկացած թիմ, ունեն նաև իրենց ուժեղ և թույլ կողմերը։ Մենք պետք է փորձենք օգտվել նրանց թույլ կողմերից և հասնել հաղթանակի։

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր ներկայիս մարզավիճակը։

– Գնահատում եմ լավ։ Այս անգամ երկար դադար չենք ունեցել, ինչպես ձմռանը։ Բացի այդ, խաղացել ենք նաև Ազգային հավաքականում: Այդ պատճառով կարծում եմ, որ բավարար մարզավիճակում ենք:

Նախորդ հոդվածը
Աղբյուր. Սպերցյանը բուժզննում է անցել և պայմանագիր կնքել Ալ-Ահլիի հետ
Հաջորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտի ֆուտբոլիստները հրավիրում են մարզադաշտ՝ Ելիմայի հետ խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։