Նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է 2 ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով. ֆեդերացիայի հայտարարությունը| Էմին Օհանյանը՝ Ղազախստանում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող| Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը| Բենֆիկան նոր մանրամասներ է հայտնել հայաստանյան ակադեմիայի մասին| ՀՖՖ 29 անդամ ՀՖՖ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել| Կրիկյան բռնցքամարտի ակումբի սաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի|
Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ
21 Հուլիս 2026

Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհիառաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանցանհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվել է աշխարհի չեմպիոն։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճեկ է աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավորարդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը։

Շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը կանցկացվի մինչև հուլիսի 16-ը. առաջնությանը մասնակցում են 17 երկրի շուրջ 80 հրաձիգ։

Հայաստանի հրաձգության հավաքականի կազմում առաջնությանը մասնակցում են Մարի Ղազարյանը, Համլետ Կարենյանը,

Լիլիթ Մկրտչյանը, Գոռ Խաչատրյանը, Անահիտ Սարգսյանը, Հովհաննես Մարգարյանը, ԱիդաԱզատյանը, Գոռ Մարտիրոսյանը, Արուսյակ Գրիգորյանը, Հայկ Մինասյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մանվել Միրզոյանը:

Թիմը մրցավայր է մեկնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ԱրեգՍարիբեկյանի և մարզիչներ Էդգար Բաղդասարյանի ու Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։

Նախորդ հոդվածը
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Հայկական թիմերը սկսում են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում. ինչպես դիտել խաղերը

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։