Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում
01 Հոկտեմբեր 2026

Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում

Մուայթայի Հայաստանի հավաքականը փայլուն ելույթ է ունեցել Դոնի Ռոստովի գավաթի բաց առաջնությունում, որին մասնակցել է 7 երկրի ավելի քան 650 մարզիկ։

Մարզիչ Ալեքսան Աղաբալյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը նվաճել է 8 մեդալ՝ 5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե։ Ոսկե մեդալներ են նվաճել Արայիկ Բրուտյանը, Գոռ Հարությունյանը, Վաչիկ Միքայելյանը, Ռաֆայել Ավագյանն ու Արմեն Խաչատրյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել Գոռ Գաբուզյանը, իսկ Արամ Հակոբյանն ու Գևորգ Սիմոնյանը արժանացել են բրոնզե մեդալների։

Հայաստանի հավաքականի կազմում էին նաև մարզիչներ Հակոբ Գրիգորյանն ու Գևորգ Գրիգորյանը։ Դոնի Ռոստովի մրցաշարից հետո Հայաստանի մուայթայի հավաքականը կշարունակի նախապատրաստությունը առաջիկա կարևոր մրցաշարերին։ Հոկտեմբերի 17-25-ը Փարիզում կկայանա Եվրոպայի առաջնությունը, իսկ նոյեմբերին Հունաստանում նախատեսված է աշխարհի առաջնությունը։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտիկները Մոնտենեգրոյում կմասնակցեն ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը
Հաջորդ հոդվածը
Դմիտրի Գունկոն՝ Փյունիկի նոր գլխավոր մարզիչ

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։