Եվրոպա լիգա․ Արարատ-Արմենիան պարտվեց Յագելոնիային| WTA. Ալինա Չարաևան լավագույն 100-յակում է | Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ| Արարատ-Արմենիան մեկնել է Լեհաստան| Հայ երկու ըմբիշ դուրս է եկել Լաս Վեգասում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ| Հայաստանի ծանրամարտի հավաքականի կազմը՝ Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը|
Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում
02 Հոկտեմբեր 2026

Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում

Կիոկուշին կարատեն ամենամասսայական մարտարվեստներից է Հայաստանում: Այդ մարզաձևով մարզվող աղջիկների թիվը ևս քիչ չէ: Հայաստանում ամենատիտղոսակիր մարզուհիներից է Էլեն Եփրեմյանը, որը պատմել է, թե ինչպես է հայտնվել այդ մարզաձևում:

«Առաջին դասարան էի, երբ դպրոց եկան Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները և հայտարարեցին խմբակի բացման մասին, որոշեցի փորձել և մինչև օրս շատ ուրախ եմ իմ որոշման համար։ Առաջին հերթին այս մարզաձևով զբաղվելը հնարավորություն է տալիս ձևավորել առողջ մարմին, մեծ պատասխանատվություն, պարտաճանաչություն, ինքնապաշտպանություն և, ինչու ոչ, կարիերա։ Ես մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի Հայաստանում, Վրաստանում և եվրոպական տարբեր երկրներում։ Գրեթե բոլոր մրցաշարերից վերադարձել եմ հաղթանակած՝ արդարացնելով իմ մարզիչի՝ Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր Անդրանիկ Հակոբյանի սպասելիքները։ Ամեն նվաճած մեդալ և հաղթանակ հիշարժան է իր ձևով, բայց ամենահիշարժան և տպավորիչ էմոցիաները ստացել եմ այն ժամանակ, երբ մասնակցել եմ Աշխարհի գավաթի խաղարկությանն ու դարձել հաղթող»,- Էլեն Եփրեմյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Էլեն Եփրեմյանը բնակվում է Սևան քաղաքում, որտեղ շուրջ 15 տարի գործում է Կիոկուշին կարատեի ակումբը: Նրա խոսքով՝ Սևանում շատ լավ պայմաններ կան մարզումների համար: «Սևան քաղաքում երեխաները մարզվում են բավականին լավ պայմաններում, մարզիկների համար կան բոլոր պայմանները մարզվելու և լավ արդյունք ցուցաբերելու համար։ Դահլիճում կա համապատասխան գույք, որը միշտ համալրվում է ֆեդերացիայի կողմից։ Բայց, կարծում եմ, նաև շատ կարևոր է մարզիկի տրամադրվածությունը։ Շատ կուզեմ, որ Սևանում շատ երեխաներ ցուցաբերեն լավ արդյունքներ։ Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում, հենց այդ պատճառով ընտրեցի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժինը։ Ապագայում պատրաստվում եմ հնարավորինս շատ մասնակցել միջազգային մրցաշարերին։ Գլխավոր նպատակս է՝ այնքան խորանամ այս մարզաձևում, որ ապագայում կարողանամ իմ գիտելիքներն ու փորձը փոխանցել երեխաներին»,- նշել է մարզիկը:

Նախորդ հոդվածը
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը միջազգային նշանակումներ են ստացել
Հաջորդ հոդվածը
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։