Ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ում Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ ունի| Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն․ Սեյրան Խուդանյանը 5-րդն է| Հայաստանի Գավաթ․ Փյունիկը հաղթեց Գանձասարին՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր| Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի Մ20 չեմպիոն ու ռեկորդակիր (տեսանյութ)| Հայաստանի Գավաթ․ Փյունիկ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Առաջին խմբի ներկայացուցիչը հաղթահարեց ԲԿՄԱ-ի արգելքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր|
ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն. FAF հիմնադիր Սերգեյ Ջանջոյան
27 Մարտ 2025 |  206

ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի՝ ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն. FAF հիմնադիր Սերգեյ Ջանջոյան

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուրջ 1 շաբաթից` ապրիլի 3-ին, Բելգրադում տեղի է ունենալու ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների ընտրություններ, որին մասնակցելու են ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցացիաները։
Այս պահին կա 11 թեկնածու` 7 տեղի համար, 4 տարի ժամկետով։ 11 թեկնածուների մեջ է մեր ֆեդերացիայի տխրահռչակ նախագահը։

Թեկնածուները պետք է լինեն երկրի ֆեդերացիայի նախագահ, փոխնախագահ, կամ գլխավոր քարտուղար։ Հետագայում երկրի ֆեդերացիայի նախագահ չընտրվելու կամ հրաժարականի դեպքում կարող են պահպանել իրենց տեղը գործկոմում, եթե հաջորդ նախագահը հետ չկանչի։

ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամի աշխատավարձը տարեկան շուրջ 197 000 եվրո է, 200 եվրո օրապահիկով։

Թվում է, եթե կարողացել է թեկնածու դառնալ, ապա 11-ից հանգիստ կհայտնվի 7-ի մեջ, բայց դա միայն առաջին հայացքից, երբ ուսումնասիրում ես մնացած թեկնածուներին, որոնց մեջ են աշխարհահռչակ ֆուտբոլիստներ, մրցավարներ, ֆուտբոլային գերտերությունների ղեկավարներ, որոնց մի մասը նայև գործող անդամներ են ու Արմեն Մելիքբեկյան, պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինելու։

Ունենալ մարդ ՈՒԵՖԱ-ի գործկոմում իհարկե լավ է` կարող են բացվել որոշակի հնարավորություններ, դեպի Հայաստան նոր ծրագրեր, ֆինանսների ներգրավվում, բայց հավատալու չէ, որ էդ անելու է այս ստախոս, անթասիբ մարդը, որը միշտ պնդել է աթոռից կառչած չլինելու մասին ու իր տված խոստումների անգամ փոքր մասը չի կարողացել իրականացնել։ Այլ կերպ ասած Հայաստանում իր անելիքները «դորդուբեշ» չարած, մի հատ էլ եվրոպական ֆուտբոլն ա խելքի բերելու, մեր համար էլ մի բան քերի։ Մենք լոյալ ենք եղել այս հարցի շուրջ և չենք շահարկել այս հարցը հրաժարականի պահանջի համատեքստում։

Հիմա, երբ բոլոր սահմանները այլևս անցած են, եթե այս մարդը առաջիկայում հստակ չտեղեկացնի իր հրաժարականի ժամկետների մասին, մենք հնարավոր է գնանք ծայրահեղ քայլի` նախաձեռնենք պրոցես, նրա ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելու ընթացքը վիժեցնելու ուղղությամբ, որովհետև կա մտավախություն և գալիս են ազդակներ, որ մեծ վերնագրեր են հայտնվելու, լոբբինգա գնալու հրամցնել, որ էդ շատ մեծ, կարևոր մի դեր ա, ուզած չուզած պետք ա մնա ՀՖՖ-ում, էդ երկրի համար պատիվա և այլն։

1. Ուղարկել բոլոր ընտրող ասոցիացիաներին մանրամասն նկարագրություն ՀՖՖ-ում իր գործունեության, բոլոր ձախողված ծրագրերի մասին, իր ղեկավարած ՀՖՖ-ի ներկա վիճակի, ֆինանսական անբարեխիղճ վատնումների` կոլապսի, գործկոմի անատամության մասին։

2. Եվրոպայում բնակվող շարժման անդամները, հավաքներ կնախաձեռնեն տվյալ երկրի ասոցիացիաների մոտ և հնարավոր հանդիպմանը տվյալ երկրի ֆեդերացիայի ներկայացուցչի հետ կփոխանցեն ստախոս, ձախողված գործչի մասին ամբողջական ինֆորմացիա։

3. Ապրիլի 3-ին քվեարկությանն ընդառաջ և դրա ժամանակ Բելգրադում տեղի կունենա հակամելիքբեկյան ակցիա` շարժման արտերկրի անդամների կողմից։

ՀՖՖ-ն թողնելու պարագայում միանշանակ կողմ ենք Մելիքբեկյանի ՈՒԵՖԱ-ի գործկոմում հայտնվելուն ու Մելիքբեկյանի ինչ որ կամուրջով կապը հաջորդ ՀՖՖ նախագահի հետ, բայց պադոշից դիմակը օր առաջ հանելա պետք»,- գրել է Ջանջոյանը:

Նախորդ հոդվածը
ՈՒԵՖԱ-ի գործկոմի կազմում իմ առաջադրումն ինքնանպատակ չէ. Արմեն Մելիքբեկյան
Հաջորդ հոդվածը
Հոկեյի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի ԱԱ-ից առաջ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։