BazaResidence
Բաքու- Մ17 ԱԱ. Հայ ըմբիշները հաղթել են մեկնարկում| Արարատ-Արմենիան ժամանել է Դուբլին (տեսանյութ)| Շանթ Սարգսյանը Ղազախստանի միջազգային մրցաշարում կիսում է 6-րդ տեղը| Ֆուտզալ ԱԱ 2028 որակավորման հիմնական փուլ. Հայաստանի հավաքականի խաղացանկը| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Տեներիֆեի կազմում | Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի Մ17 առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա 5 ներկայացուցիչ|
Բաքու- Մ17 ԱԱ. Հայ ըմբիշները հաղթել են մեկնարկում
Այսօր 12:40

Բաքու- Մ17 ԱԱ. Հայ ըմբիշները հաղթել են մեկնարկում

Բաքվում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունը:

55 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Գեղամ Եղիազարյանը մեկնարկում վստահ հաղթանակ է տարել ուկրաինացի մրցակցի նկատմամբ ու շարժվում է առաջ:

65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը մեկնարկում 7-4 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշի նկատմամբ՝ հաղթական 4 միավորը վաստակելով բառացիորեն վերջին 2-3 վայրկյանին:

Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության գործող ոսկե մեդալակիր, 80 կգ քաշային Վահե Հովեյանը ևս մեկնարկել է հաղթանակով. նա գոտեմարտել է վրացի ըմբիշի հետ և 1:1 հաշվով ավարտելով գոտեմարտը՝ դուրս եկել հաջորդ փուլ:

48 կգ Արարատ Ավետիսյանը մեկնարկում վստահ քամբեք է կատարել ու շարժվում է առաջ: Մեքսիկայի ըմբիշի հետ գոտեմարտն Արարատն ավարտել է 14:7 հաշվով հաղթանակով:

Մրցումային առաջին օրը գորգ դուրս կգա նաև 110 կգ Խաչիկ Խաչատրյանը:

Նախորդ հոդվածը
Ֆուտզալ ԱԱ 2028 որակավորման հիմնական փուլ. Հայաստանի հավաքականի խաղացանկը
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ժամանել է Դուբլին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։