BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
ՀՖՖ գործկոմը նոր անդամ ունի
27 Մարտ 2025

ՀՖՖ գործկոմը նոր անդամ ունի

Մարտի 27-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգի առաջին կետը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի թափուր պաշտոնի համալրումն էր: 

ՀՖՖ Գործադիր կոﬕտեի կազմում առաջացած թափուր պաշտոնը ՀՖՖ Գործկոմի անդամների քվեարկության արդյունքում կզբաղեցնի «Նոա» ՖԱ Զարգացման տնօրեն Աննա Օհանյանը: Համաձայն ՀՖՖ Կանոնադրության 37-րդ հոդվածի 5-րդ կետի՝ Աննա Օհանյանը կզբաղեցնի այդ պաշտոնը ﬕնչև ՀՖՖ հաջորդ հերթական Ժողովը, որտեղ տվյալ պաշտոնում կընտրվի փոխարինող` պաշտոնավարման ﬓացյալ ժամկետով։ 

Այնուհետև ՀՖՖ Գործադիր կոմիտեն իր միաձայն աջակցությունը հայտնեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությանը ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի առաջիկա ընտրություններում: 

Նիստի վերջում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները քննարկումից հետո հաստատեցին ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի անդամի ընտրություններում ՀՖՖ պատվիրակության կողմից ընտրվելիք թեկնածուների անունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ գործկոմի անդամակցությունից հրաժարվել էր Կարեն Շաբոյանը, որի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։

Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։

Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։
Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերը ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել»,-հայտարարել էր Շաբոյանը:

Լուսանկարը՝ Աննա Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն խոշոր հաշվով հաղթեց Վեստ Արմենիային
Հաջորդ հոդվածը
Գանձասարը վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։