ՀՊԼ․ կայացել են 7-րդ տուրի հանդիպումները| Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով | Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի հաղթողները պարգևատրվել են| ՀԹՖ նախագահը հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի ու թենիսի ֆեդերացիայի նախագահներին| Պաշտոնական․ Արթուր Սերոբյանը կարիերան կշարունակի լեհական Գդանսկում| Երթևեկության սահմանափակումներ Tour of Armenia-ի շրջանակում |
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն
29 Հուլիս 2026

Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն

Բաքվում ընթացող ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 71 կգ քաշայինների պայքարում Ջանես Նազարյանը կարիերայում երկրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Ասլան Ձուևի նկատմամբ:

Նազարյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել Նորվեգիայի ներկայացուցիչ Մարտին Լետվիկի նկատմամբ:



1/8 եզրափակչում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամադ Ռեսիտ Յուրուկի նկատմամբ, քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Էրվին Ցուցորին, իսկ կիսաեզրափակչում դարձյալ ժամանակից շուտ 8:0 հաշվով պարտության էր մատնել Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Կաստևին:

Ջանես Նազարյանը նաև Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության գործող չեմպիոնն է:

Նախորդ հոդվածը
Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ
Հաջորդ հոդվածը
Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։