BazaResidence
Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո| Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար| Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն| Արթուր Նազարյանն ընտրվել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ| Ըմբիշ Գևորգ Հարությունյանը Բաքվում նվաճեց Մ17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալը|
Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին
Այսօր 10:20

Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին

Հայ ըմբիշ Ջանես Նազարյանը բարձր է գնահատել Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության կազմակերպման  մակարդակը։ Նա հարցազրույց է տվել ադրբեջանական ԶԼՄ-ներին և նշել՝ հայկական թիմը կազմակերպչական որևէ դժվարության չի հանդիպել։

Report-ի փոխանցմամբ՝ մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ջանես Նազարյանը լրագրողներին ասել է, որ հայկական թիմը գոհ է Բաքվում մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության ընդունելությունից և կազմակերպումից։

«Մենք շատ լավ տրամադրության մեջ ենք։ Մեզ շատ ջերմորեն և բարձր մակարդակով դիմավորեցին։ Մրցույթը գերազանց կազմակերպված էր, իսկ մրցակիցները՝ շատ ուժեղ։ Ուրախ եմ, որ կարողացա հաղթել», - լրագրողներին ասել է Նազարյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում գտնվելու ընթացքում հայկական թիմը կազմակերպչական որևէ դժվարության չի հանդիպել։ Նազարյանը ընդգծել է, որ կազմակերպիչները ստեղծել են բոլոր անհրաժեշտ պայմանները մարզիկների՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու և մասնակցելու համար։

Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է ռուս մարզիկ Ասլան Ձուևին՝ նվաճելով մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության ոսկե մեդալը։ Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալներին էլ արժանացել էին Արարատ Ավետիսյանն ու Գևորգ Հարությունյանը:

Նախորդ հոդվածը
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն
Հաջորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։