Շիրակ 2։1 ԲԿՄԱ․ Վարդան Բիչախչյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)| Շիրակը հաղթեց ԲԿՄԱ-ին, Ալաշկերտը՝ Արարատին| Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ| Փյունիկը հաղթեց Ուրարտուին| էրիկ Հովսեփյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր| Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը (արդյունքներ)|
Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք
30 Հուլիս 2026

Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը վերադարձել է Բաքվից, որտեղ մասնակցում էր աշխարհի Մ17 առաջնությանը:

Աշխարհի կրկնակի չեմպիոն հռչակված Ջանես Նազարյանը ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է մրցաշարը:

«Նպատակս բնականաբար չեմպիոն լինելն էր, որի համար աշխատանք էի տարել։ Ինձ թվում է ամեն ինչ լավ գնաց մեր պլանավորածով։

Որոշ սխալներ եղան, որոնք կարող էին ինձ խանգարել այդ ճանապարհին, բայց ամեն դեպքում փառք Աստծո կարողացա հասնել այդ ամենին։ Տպավորություններս շատ լավ են։ Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին և բարձր պահել մեր երկրի պատիվը։ 100% վստահություն չկար, բայց մարզչիս հանգստությունը ինձ էլ հանգստություն բերեց, քանի որ ինքը նույնպես ինձ հանգստացնում էր կողքից և ես էլ հիշելով իմ տարած աշխատանքը չէի կասկածում ինձ վրա»,- ասել է Նազարյանը:

Մարզիկներին Դիլիջանում դիմավորել են մեծահասակների գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Կարեն Գիլոյանը, մարզիկներ, մարզասերներ:

Նախորդ հոդվածը
Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո
Հաջորդ հոդվածը
Վանը հայտարարել է նորեկների մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։