BazaResidence
Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք| Վանը հայտարարել է նորեկների մասին| Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո| Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար| Որևէ դժվարության չենք հանդիպել. Ջանես Նազարյանը պատասխանել է ադրբեջանական ԶԼՄ-ների հարցերին| Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի Մ17 առաջնության չեմպիոն|
Վանը հայտարարել է նորեկների մասին
Այսօր 16:00

Վանը հայտարարել է նորեկների մասին

«Վան» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտնում է, որ 29-ամյա կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը, Հովհաննես Գևորգյանը, բրազիլացի Յագո Վիանա դե Սոուզան և գանացի Ենոք Նկրումահ Մենսահը համալրել են ակումբի շարքերը:

Արթուր Քարտաշյանն ունի հարուստ փորձ։ Նա մինչ այս արդեն հասցրել է հանդես գալ «Վանի» կազմում՝ 2023/24 մրցաշրջանում, բացի այդ նա նաև հանդես է եկել հայկական «Փյունիկի», «Սևանի», «Նոայի», «Ալաշկերտի», «Վեստ Արմենիայի», «Արարատի», ինչպես նաև հունական «Օլիմպիակոսի», տաջկական «Իստիկլոլի» և վրացական «Թելավիի» կազմերում։ Քարտաշյանը հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում։



Յագո Վիանա դե Սոուզայի և Չարենցավանը ներկայացնող ակումբի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ Յագոն մինչ այս հանդես է եկել բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյի», «Բարրայի», ինչպես նաև «Այ Նովե» ֆուտբոլային ակումբի Մ20 կազմում։

19-ամյա գանացի պաշտպան Ենոք Նկրումահ Մենսահի հետ ևս 2 տարվա պայմանագիր է կնքվել։ Ֆուտբոլիստը մինչ այս հանդես է եկել «Հայք ՖԱ»-ի կազմում։

23-ամյա կենտրոնական պաշտպան Հովհաննես Գևորգյանի պայմանագիրը ևս նախատեսված է 2 տարով: Հովհաննեսը մինչ այս հանդես է եկել «Շիրակի», ԲԿՄԱ-ի, «Օնորի» և «Բենտոնիտի» կազմերում։

Նախորդ հոդվածը
Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։