BazaResidence
Մոլդովայում կրած պարտությունը որոշիչ էր․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց Կոնֆերենցիաների լիգան| Նոան հաղթեց Զիմբրուին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ| Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք| Վանը հայտարարել է նորեկների մասին| Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո| Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար|
Նոան հաղթեց Զիմբրուին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ
Այսօր 21:51

Նոան հաղթեց Զիմբրուին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունել է մոլդովական «Զիմբրուին» և 2։1 հաշվով հաղթանակ տարել։ Երկու խաղերի արդյունքում հաղթելով 3։2 հաշվով՝ Հայաստանի գործող գավաթակիրն ու փոխչեմպիոնը ապահովեց իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։

Հանդիպման հաշիվը խաղի 31-րդ րոպեին բացել է Գոռ Մանվելյանը՝ Մարին Յակոլիշի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ։



Երևանյան թիմի առավելությունը կրկնապատկել է Գուստավո Սանգարեն՝ 47-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։



76-րդ րոպեին հյուրերը կրճատել են հաշվի տարբերությունը, բայց մինչև խաղավարտ հաշվի փոփոխություն չի գրանցվել։ 

Այսպիսով, Սանդրո Պերկովիչի թիմը դուրս է եկել Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ, որտեղ կմրցի շվեյցարական «Սիոնի» և բելառուսական ԲԱՏԷ-ի զույգի հաղթողի հետ։

Նախորդ հոդվածը
Վանը հայտարարել է նորեկների մասին
Հաջորդ հոդվածը
Մոլդովայում կրած պարտությունը որոշիչ էր․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց Կոնֆերենցիաների լիգան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։