BazaResidence
Մոլդովայում կրած պարտությունը որոշիչ էր․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց Կոնֆերենցիաների լիգան| Նոան հաղթեց Զիմբրուին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ| Ուրախ եմ, որ կարողացա ուրախացնել մեր ազգին. Ջանես Նազարյանը վերադարձել է հայրենիք| Վանը հայտարարել է նորեկների մասին| Ի պատիվ Ջանես Նազարյանի՝ Բաքվում հնչեց ՀՀ օրհներգը. ֆոտո, վիդեո| Կոնֆերենցիաների լիգա. Նոան, Ալաշկերտն ու Փյունիկն այսօր կպայքարեն երրորդ փուլի ուղեգրի համար|
Մոլդովայում կրած պարտությունը որոշիչ էր․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց Կոնֆերենցիաների լիգան
Այսօր 21:55

Մոլդովայում կրած պարտությունը որոշիչ էր․ Փյունիկը ոչ-ոքի խաղաց, բայց լքեց Կոնֆերենցիաների լիգան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է հունգարական «Դեբրեցենին» և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով ավարտել հանդիպումը։ 

Առաջին խաղում կրած նվազագույն հաշվով պարտության արդյունքում «Փյունիկը» ավարտում է եվրագավաթային պայքարը։

Երևանյան թիմն ավելի քան 15 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, իսկ գնդակին տիրելու հարաբերակցությունը 50% է կազմել։ Խաղը սպասարկել է մակեդոնական մրցավարական բրիգադը՝ Իգոր Ստոյևսկիի գլխավորությամբ։

Հիշեցնենք՝ ԿԼ որակավորման առաջին փուլում երևանյան թիմը վստահ հաղթահարել էր մալթական «Մարսաշլոկի» արգելքը։

Նախորդ հոդվածը
Նոան հաղթեց Զիմբրուին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։