BazaResidence
Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը| Առաջին անգամ կանցկացվի Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը| Չորս ֆուտբոլիստ նորամուտն է նշել Արարատի կազմում| Ռաֆայել Նազարյանը՝ Սարդարապատի ակադեմիայի տեխնիկական տնօրեն| ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում փայլուն հաղթանակ տարավ Ցելյեի նկատմամբ | Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի պատանեկան հավաքը կանցկացվի Ծաղկաձորում|
Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը
Այսօր 17:41

Մեկնարկել է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը

Օգոստոսի 3-ին մեկնարկեց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2026-27 մրցաշրջանը։

Առաջին տուրում խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-2-ը։ Երևանյան ակումբը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Լեռնային Արցախի» դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Գոռ Գրիգորյանը։ Մեկական անգամ աչքի ընկան Արտակ Գալստյանն ու Էրիկ Վուվունիկյանը։

Մեկնարկային տուրում նույն հաշվով հաղթեց նաև «Անդրանիկը»՝ 4։0 «Արարատ-2»-ի դեմ մրցավեճում։ Գեղարքունիքը ներկայացնող ակումբից դուբլով աչքի ընկավ Դավիթ Ղիասյանը։ Գոլեր խփեցին նաև Էրիկ Պետրոսյանն ու Արարատ Չիլինգարյանը։

Առաջին խմբում նորամուտը հաղթանակով նշեց «Օլիմպիան»։ Ռոման Սիմոնյանի թիմը Դենիլսոն Կարվալյո դա Սիլվայի 2 գնդակի շնորհիվ 2։0 հաշվով գերազանցեց «Ուրարտու 2»-ին։ 

Նորամուտը նշեց նաև «Սարդարապատ-2»-ը՝ 1։0 «Շիրակ-2»-ի դեմ խաղում։ 86-րդ րոպեին դիպուկ էր Եսայի Բաղրամյանը։

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 1

«
Շիրակ-2» - «Սարդարապատ-2»՝ 0։1

«Օլիմպիա» - «Ուրարտու-2»՝ 2։0

ԲԿՄԱ-2 - «Լեռնային Արցախ»՝ 4։0

«Արարատ-2» - «Անդրանիկ»՝ 0։4

«Փյունիկ Ակադեմիա» - «Արարատ-Արմենիա-2»՝ 1։0

«Նոա-2» - «Միկա»՝ 2։3

Առաջին տուրի «Հայք»-«Բենտոնիտ» հանդիպումն էլ հետաձգվել է: Sportmedia.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Հայքը» կարող է չմասնակցել ընթացիկ առաջնությանը:

Հայքը լուծարման շեմի՞ն․ Ի՞նչ է կատարվում Առաջին խմբի առաջնությունում

Նախորդ հոդվածը
Առաջին անգամ կանցկացվի Աղասի Աղասյանի անվան հուշամրցաշարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։