BazaResidence
Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր|
Մխիթարյանը պատմել է, թե որ ակումբում կցանկանա ավարտել կարիերան
28 Մարտ 2025

Մխիթարյանը պատմել է, թե որ ակումբում կցանկանա ավարտել կարիերան

«Միլանի Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե որ ակումբում է ցանկանում ավարտել իր ֆուտբոլային կարիերան:

«Իմ ցանկությունն է բարձր մակարդակով ավարտել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ինտերն» է։ Այս պահին ես երջանիկ եմ այստեղ, կցանկանայի շարունակել, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի։ Սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը, և հետո կտեսնենք, թե ես կմնա՞մ, թե՞ հեռանամ»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը:

36-ամյա Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի նախընտրած կիսապաշտպանական եռյակի մշտական ​​խաղացողն է՝ Նիկոլո Բարելլայի և Հաքան Չալհանօղլուի կողքին: 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ նա իտալական թիմի կազմում անցկացրել է 92 հանդիպում։ Մխիթարյանի պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Նախորդ հոդվածը
Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիա - Փյունիկ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։