Sportmedia-ի տեղեկությունը հաստատվեց․ Պերկովիչը հեռացավ Նոայից| 14-ամյա հայ շախմատիստը հաղթել է Մագնուս Կարլսենի| Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ| Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ալ Ահլիի կազմում երկրորդ խաղում| Նաիր Տիկնիզյանը՝ Օլիմպիակոսի ֆուտբոլիստ| Սանդրո Պերկովիչը կհեռանա Նոայից|
Sportmedia-ի տեղեկությունը հաստատվեց․ Պերկովիչը հեռացավ Նոայից
19 Օգոստոս 2026

Sportmedia-ի տեղեկությունը հաստատվեց․ Պերկովիչը հեռացավ Նոայից

«Ալաշկերտի» դեմ խաղը Սանդրո Պերկովիչի համար վերջինն էր «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Պերկովիչը «Նոային» միացել է 2025 թվականի հունիսին, թիմի հետ նվաճել է Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը, առաջնորդել է թիմը դեպի ԿԼ Լիգայի փուլ, և դարձել եվրոպական մրցաշարերում փլեյ-օֆֆ փուլ հասած և այնտեղ հաղթանակ տոնած առաջին հայկական ակումբի մարզիչը։

Սանդրո Պերկովիչը կհեռանա Նոայից

Նրա գլխավորությամբ «Նոան» հաղթել է Չեռնոգորիայի, Սլովենիայի և Խորվաթիայի չեմպիոններին, Լեհաստանի գավաթակրին, վաստակել է վարկանիշային կարևոր միավորներ և Հայաստանը բարձրացրել է ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական, որի շնորհիվ հայկական ակումբները մյուս մրցաշրջանից կկարողանան նաև պայքարը սկսել Եվրոպա լիգայի որակավորման փուլերից։

«Շնորհակալություն, Սանդրո՛, «Նոայում» կատարած աշխատանքի և անմնացորդ նվիրման համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածը
14-ամյա հայ շախմատիստը հաղթել է Մագնուս Կարլսենի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։