Ուրուգվայցի մասնագետը` Նոայի գլխավոր մարզիչ| Արարատ-Արմենիան այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում| Sportmedia-ի տեղեկությունը հաստատվեց․ Պերկովիչը հեռացավ Նոայից| 14-ամյա հայ շախմատիստը հաղթել է Մագնուս Կարլսենի| Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ| Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ալ Ահլիի կազմում երկրորդ խաղում|
Ուրուգվայցի մասնագետը` Նոայի գլխավոր մարզիչ
Այսօր 21:49

Ուրուգվայցի մասնագետը` Նոայի գլխավոր մարզիչ

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան պայմանագիր է ստորագրել «Նոա» ՖԱ-ի հետ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ

3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր

Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում

Ուշագրավ է նաև Պաբլո Գարսիայի՝ ֆուտբոլիստի կարիերան։ «Նոա» ՖԱ-ի նոր գլխավոր մարզիչը հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան», Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան այսօր կմեկնարկի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։