BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Լոկոմոտիվը պարտվեց խոշոր հաշվով․ Տիկնիզյանն ու Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը (տեսանյութ)
28 Մարտ 2025

Լոկոմոտիվը պարտվեց խոշոր հաշվով․ Տիկնիզյանն ու Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Սամարայի «Կրիլյա Սովետովը» հյուրընկալել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»։

Տանտերերը դեռ առաջին կեսում 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, իսկ 2-րդ կեսում թիմերը փոխանակվեցին 1-ական գոլերով։ Այսպիսով, Սամարան ներկայացնող ակումբը հաղթանակից հետո վաստակած 22 միավորով բարելավեց դիրքերը՝ բարձրանալով 10-րդ հորիզոնական։ «Լոկոմոտիվը» 40 միավորով 4-րդն է։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Նաիր Տիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը նույնպես մասնակցեցին հանդիպմանը։ Տիկնիզյանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում և փոխարինվեց 2-րդ կեսի մեկնարկում, իսկ Սևիկյանը խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին։

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի գերկամային հաղթանակը Փյունիկի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Բիչախչյանը մասնակցեց նախկին թիմի դեմ խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։