BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Հայկական արմատներով ֆրանսիացի կիսապաշտպանը համալրել է Վեստ Արմենիայի կազմը
03 Փետրվար 2025

Հայկական արմատներով ֆրանսիացի կիսապաշտպանը համալրել է Վեստ Արմենիայի կազմը

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է  ֆրանսիացի կիսապաշտպան Մարկո Սևիլյան: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

«25-ամյա ֆուտբոլիստը Մարսելի «Օլիմպիկի» սան է, իսկ նրա նախորդ թիմը Ֆրանսիայի հայկական «Արձիվ» ակումբն է:

Ի դեպ, Մարկո Սևիլյա-Միլդոնյանը հայկական ծագում ունի, ինչի մասին վկայում է նաև իր հայատառ դաջվածքը՝ Ը Ն Դ Մ Ի Շ Տ»,-ասված է ակումբի հայտարարությունում:

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդն է։ 


Նախորդ հոդվածը
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Տաշքենդում միջազգային մրցաշարի են մասնակցում
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտ․ Հայաստանի առաջնությունում փետրվարի 4-ին կկայանան եզրափակիչ մենամարտերը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։