Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գերլարված հանդիպում Գյումրիում․ Նոան դրամատիկ խաղում հաղթեց Շիրակին
29 Մարտ 2025

Գերլարված հանդիպում Գյումրիում․ Նոան դրամատիկ խաղում հաղթեց Շիրակին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Շիրակը» Գյումրի «Քաղաքային» մարզադաշտում 1։2 հաշվով պարտվեց «Նոային»։

33-րդ րոպեին տանտերերի դարպասին 11 մետրանոց    նշանակվեց, սակայն երկու  երևանյան թիմի հարձակվող Գոնսալո Գրեգորիոյի հարվածից հետո  «Շիրակի» դարպասապահ Դարկո Վուկաշինովիչը տիրեց գնդակին։ 38-րդ րոպեին Ռաֆիկ Միսակյանը ֆանտաստիկ կրակոցով առաջ մղեց տանտերերին։ Առաջին կեսի ավելացրած ժամանակի վերջին րոպեին «Նոան» ևս մեկ 11 մետրանոցի իրավունք ստացավ, սակայն Գոնսալո Գրեգորիոն կրկին չկարողացավ գրավել Դարկո Վուկաշինովիչի դարպասը։


 

Երկրորդ կեսի հենց սկզբում Հովհաննես Համբարձումյանը գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։ Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ մրցավարը ևս մեկ 11 մետրանոց նշանակեց «Շիրակի» դարպասին, որից հետո կրքերը խաղադաշտում թեժացան։ Գյումրեցի երկրպագուները սկսեցին իրեր նետել խաղադաշտ, հանդիպումը մի քանի րոպե անց շարունակվեց։

Այսպիսով, «Նոան» Գյումրիում դժվարին հաղթանակ տարավ և մրցաշարային աղյուսակը գլխավորում է 52 միավորով ու 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող, մեկ խաղ ավելի անցկացրած «Ուրարտուի» նկատմամբ։

«Շիրակը» 25 միավորով 6-րդն է։

Նախորդ հոդվածը
Սենսացիոն առաջին խաղակես Գյումրիում․ Շիրակը հաղթում է Նոային
Հաջորդ հոդվածը
Երեք 11 մետրանոցներն էլ ճիշտ էին նշանակված․ Ռուի Մոտա (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։