Այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է. Յուվենտուսի ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն| Երևանում բացվել է Յուվենտուսի հայաստանյան ակադեմիան| Ափսոս էր կորցրած 3 միավորը. Եղիշե Մելիքյան| Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի թիմին| Փոփոխություն Հայաստանի Մ-21 հավաքականի հայտացուցակում| Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները|
Այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է. Յուվենտուսի ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն
Այսօր 16:02

Այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է. Յուվենտուսի ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը բարձր է գնահատել Հայաստանում ստեղծված ենթակառուցվածքներն ու ծրագրի իրականացման տեմպերը։

«Մենք հաճելիորեն զարմացած ենք՝ այստեղ բացելով այս հիանալի մարզաբազան։ Սա Հայաստանի ներկայացվածության, այստեղ կատարված մեծ աշխատանքի, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև բարձրակարգ գործընկերության վկայությունն է։ «Յուվենտուսն» ամբողջ աշխարհում ունի շուրջ 100 ֆուտբոլային ակադեմիա, սակայն այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է։ Ընդամենը մեկ տարում նման ենթակառուցվածքի ստեղծումն անհավանական ձեռքբերում է։ Իսկ ամենակարևորն այն է, որ 600-700 պատանի սաներ արդեն գրանցվել և սկսել են մարզվել «Յուվենտուսի» ակադեմիայում»,- ասել է Պետեր Սիլվերստոնը՝ կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ծրագրում ներգրավված կողմերին։

«Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի հայաստանյան ակադեմիայի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականի մայիսի վերջին։ Արդեն պատրաստ են և գործում են երկու ժամանակակից մարզաբազաներ՝ Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջաններում, իսկ երրորդի կառուցման մեկնարկը տրվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։

Նախորդ հոդվածը
Երևանում բացվել է Յուվենտուսի հայաստանյան ակադեմիան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։