Փյունիկը նոր համալրումներ ունի| Մ21. Հայաստան-Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով| Վյաչելսավ Աֆյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին| Այն, ինչ տեսանք այստեղ, իսկապես բացառիկ է. Յուվենտուսի ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն| Երևանում բացվել է Յուվենտուսի հայաստանյան ակադեմիան| Ափսոս էր կորցրած 3 միավորը. Եղիշե Մելիքյան|
Փյունիկը նոր համալրումներ ունի
Այսօր 18:00

Փյունիկը նոր համալրումներ ունի

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրումներ ունի․ թիմին են միացել կոտդիվուարցի կիսապաշտպան Մոհամեդ Բամբան և նիգերիացի հարձակվող Սթիվեն Ալֆրեդը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

21-ամյա Մոհամեդ Բամբան 2023 թվականին իր կարիերան սկսել է մոլդովական «Սակսան» թիմում, ապա 2024 թվականի հունիսին տեղափոխվել բելառուսական «Սմորգոն», որի կազմում անցկացրել է մեկուկես մրցաշրջան:

Մոհամեդ Բամբայի նախորդ թիմը Բելառուսի Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որտեղ հանդես է եկել այս տարվա հունվարից:

Ընդհանուր առմամբ, կոտդիվուարցի ֆուտբոլիստը Բելառուսի Բարձրագույն լիգայում անցկացրել է 65 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

28-ամյա Սթիվեն Ալֆրեդն իր կարիերան սկսել է Նիգերիայի «Կվարա Յունայթեդ» թիմում, ապա խաղացել է մոլդովական «Սակսանում» և ռուսական «Սոչիում»:

2019 թվականի հուլիսին Սթիվեն Ալֆրեդը վարձավճարով տեղափոխվել է «Փյունիկ» և թիմի կազմում ելույթ է ունեցել մինչև 2021 թվականի հունվարը: Այդ ընթացքում նա «Փյունիկի» կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Սթիվեն Ալֆրեդը հանդես է եկել նաև բելառուսական «Սլուցկում», իսրայելական «Հապոելում» (Հադերա) ու «Մաքաբիում» (Հերցլիա), իսկ 2024 թվականի ամռանը ելույթները շարունակել է Մինսկի «Դինամոյում», որի կազմում այդ տարի դարձել է Բելառուսի չեմպիոն:

Հատկանշական է, որ Ալֆրեդը դինամոյականների կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2024/25 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Փյունիկի» հետ հանդիպումներին։ Ընդ որում, թիմերի պատասխան մրցավեճում նիգերիացին խաղավերջում իր թիմի համար 11-մետրանոց վաստակեց, որը կանխորոշեց դիմակայության ելքը։

Այդ մրցաշրջանում նա Մինսկի «Դինամոյի» կազմում մասնակցել է նաև Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության հիմնական փուլի հանդիպումներին։

Նիգերիացի ֆուտբոլիստը կես մրցաշրջան խաղացել է նաև Ռուսաստանի Առաջին լիգայի ներկայացուցիչ Յարոսլավլի «Շիննիկում»։

Սթիվեն Ալֆրեդի նախորդ թիմը Բելառուսի Բարձրագույն լիգայում հանդես եկող Ժոդինո քաղաքի «Տորպեդո-ԲելԱԶ»-ն էր, որի գույները պաշտպանել է 2025 թվականի հուլիսից։

Նշենք, որ նիգերիացին Իսրայելի Բարձրագույն լիգայում մասնակցել է 26 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում, իսկ Բելառուսի Բարձրագույն լիգայում անցկացրած 45 խաղում դարձել է 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Վյաչելսավ Աֆյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։