Հայ 3 ծանրորդ Դոհայում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի| Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում| Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին| Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ| Հայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը | Արարատ-Արմենիան ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմամագիրը|
Վահան Բիչախչյան. Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ
09 Նոյեմբեր 2026

Վահան Բիչախչյան. Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ

Լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հայտնել է, թե ինչու է բաց թողնում Հայաստանի ազգային հավաքականի հավաքը:

«Շատ եմ ցավում, որ Ազգերի լիգայի վերջին 2 խաղերին իմ հավաքականի կազմում չեմ։

Վնասվածքից հետո նոր եմ վերադառնում խաղադաշտ և դեռ գտնվում եմ մարզավիճակս լիարժեք վերականգնելու փուլում։ Այս ընթացքում ինձ համար շատ կարևոր է աստիճանաբար վերադառնալ խաղային ռիթմին, ճիշտ բաշխել ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու խուսափել շտապողականությունից՝ հատկապես հաշվի առնելով, որ վնասվածքը կրկնվել էր։

Ակումբում խաղաժամանակս աստիճանաբար ավելացնելով՝ նպատակ ունեմ վերականգնելու անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությունն ու գարնանային հատվածին մոտենալ լիարժեք մարզավիճակով, որպեսզի կարողանամ ամբողջ ուժով օգնել մեր ազգային հավաքականին։

Մաղթում եմ մեր տղաներին հաջողություն առաջիկա խաղերում և վստահ եմ, որ նրանք կանեն առավելագույնը՝ մեր երկրպագուներին ուրախացնելու համար։

Հոգով և սրտով միշտ հավաքականի հետ եմ։ Կհանդիպենք շուտով»,- սոցիալական ցանցերում գրել է Վահան Բիչախչյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին 27-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայի» կազմում մասնակցել էր «Ռակուվի» դեմ Լեհաստանի առաջնության 14-րդ տուրի հանդիպման երկրորդ խաղակեսին ու խփել առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում:

Նախորդ հոդվածը
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդն են Չինաստանի Գրան Պրիում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ինգա Մանուչարյանն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։