Հայ 3 ծանրորդ Դոհայում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի| Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում| Հայկ Մարտիրոսյանը հաղթել է հունգարացի Ռիխարդ Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին| Աբրահամ Խաշմանյանը՝ Գանձասարի գլխավոր մարզիչ| Հայաստանի գավաթ․ հայտնի են քառորդ եզրափակիչի զույգերը | Արարատ-Արմենիան ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմամագիրը|
Անհավանական էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման. Սարաջյան
10 Նոյեմբեր 2026

Անհավանական էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման. Սարաջյան

MLS-ը ներկայացնող «Օռլանդո Սիթիի» ֆուտբոլիստ 21-ամյա Հարվի Սարաջյանը որոշել է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:

Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան, ազգային ընտրանու նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն անմիջական ներգրավվածություն է ունեցել Սարաջյանի՝ Հայաստանի հավաքականը ներկայացնելու գործում: ՀՖՖ-ն զրուցել Սարաջյանի հետ, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում․


«Ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելը։ Ես ծնվել և մեծացել եմ Ամերիկայում, բայց հայկական ծագումս միշտ եղել է իմ ինքնության անբաժանելի մասը։ Երբ այդ հնարավորությունն ընձեռվեց, ես այն ընկալեցի որպես իմ արմատներին ավելի մոտենալու, ընտանիքս ներկայացնելու և հայ ժողովրդին հպարտանալու առիթ տալու հնարավորություն։

Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման։ Հաշվի առնելով, թե Յուրան որքան մեծ նվաճումների է հասել հայկական ֆուտբոլում, նրա հետ հանդիպումն անչափ շատ յուրահատուկ պահ դարձավ։ Յուրա Մովսիսյանի հետ զրույցն իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց և ես էլ ավելի ոգևորությամբ հավատացի հայկական ֆուտբոլի ապագային։

Ես գիտեմ, թե ֆուտբոլն ինչ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ազգային հավաքականի զարգացման գործում, օգնել նրան մրցունակ դառնալ և հուսով եմ՝ միասին հասնել մի մեծ ու հիշարժան հաջողության»։

Նախորդ հոդվածը
Օռլանդո Սիթիի ֆուտբոլիստը կխաղա Հայաստանի հավաքականում
Հաջորդ հոդվածը
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։