Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի խաղում:
Հավաքին մասնակցող ֆուտբոլիստներից հայտացուցակում չեն ընդգրկվել դարպասապահ Գոռ Մատինյանը («Սարդարապատ»), պաշտպաններ Արման Ղազարյանը («Ուրարտու»), Խարիտոն Այվազյանը («Ուրարտու»), կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը («Ալաշկերտ») և հարձակվող Արթուր Միրանյանը («Իրոնի Տիբերիաս», Իսրայել):
Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Դարպասապահներ
Օգնյեն Չանչարևիչ - ԻՄՏ «Բելգրադ» (Սերբիա)
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Ալեքսանդր Միշիև - «Ուրարտու»
Պաշտպաններ
Արտյոմ Բանդիկյան - «ԲԿՄԱ Մոսկվա» (Ռուսաստան)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան - «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Արգիշտի Պետրոսյան - ԲԿՄԱ
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Նաիր Թիկնիզյան - «Օլիմպիակոս» (Հունաստան)
Կիսապաշտպաններ
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Ռուսաստան)
Էդգար Սևիկյան - «Սեուտա» (Իսպանիա)
Կառլեն Հովհաննիսյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Փիլոյան - «Ալաշկերտ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան - «Լեխիա» Գդանսկ (Լեհաստան)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Ղարիբյան - «Ռոդինա» (Ռուսաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Տեներիֆե» (Իսպանիա)
Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի 21:00-ին