Բոլորը գոհ են կազմակերպվածությունից․ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում շարունակվում է խուլերի ըմբշամարտի ԵԱ-ն| Արման Ծառուկյանի հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ| ՀՊԼ․ Շիրակը հաղթեց ու շրջանցեց Ուրարտուին| Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել Ֆարուլում| Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները| Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները|
Բոլորը գոհ են կազմակերպվածությունից․ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում շարունակվում է խուլերի ըմբշամարտի ԵԱ-ն
Այսօր 11:32

Բոլորը գոհ են կազմակերպվածությունից․ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում շարունակվում է խուլերի ըմբշամարտի ԵԱ-ն

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում շարունակվում է խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնության գլխավոր մրցավար Գուրգեն Սահակյանն անդրադառնալով առաջնությանը նշել է, որ ամեն ինչ կազմակերպված է շատ բարձր մակարդակով։ 

«7 տարվա ընդմիջումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվում է խուլ համրերի Եվրոպայի առաջնությունը։ Առաջնությունը կազմակերպված է բարձր մակարդակով․ մասնակցում են 10-ից ավելի երկրի մարզիկներ։ Բոլորը գոհ են մրցումների կազմակերպվածությունից, համալիրի սննդից ու հյուրասիրությունից»,-ասաց առաջնության գլխավոր մրցավար Գուրգեն Սահակյանը։

 

Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 8-րդ, ինչպես նաև պատանիների և երիտասարդների Եվրոպայի 5-րդ առաջնություններին Հայաստանի հավաքականը ներկայացված է ավելի քան 20 մարզիկով։

Նախորդ հոդվածը
Արման Ծառուկյանի հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։