BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
ՀՖՖ Մրցավարական կոմիտեն մեկնաբանել է Շիրակ-Նոա հանդիպման ընթացքում նշանակված 11-մետրանոցները
02 Ապրիլ 2025

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն մեկնաբանել է Շիրակ-Նոա հանդիպման ընթացքում նշանակված 11-մետրանոցները

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն մեկնաբանել է Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ մրցափուլի «Շիրակ»-Նոա» հանդիպման ընթացքում նշանակված 11-մետրանոցները: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

«Առաջին դրվագ - 31-րդ րոպե

«Նոա» թիմի հարձակվողը խաղում է գնդակին, իսկ «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, չդիպչելով գնդակին, մարմնով հարվածում է մրցակցի մարմնին և խախտում խաղի կանոնները:

Երկրորդ դրվագ - 45+3-րդ րոպե

Երկու թիմերի խաղացողները պատրաստվում են պայքարել օդից եկող գնդակի համար և այդ ընթացքում «Շիրակ» թիմի խաղացողը կանգնում է մրցակցի ոտնաթաթին, որից հետո խաղում է գնդակին: Համաձայն խաղի կանոնների և ՈՒԵՖԱ-ի ուղեցույցների՝ նմանատիպ խախտումները պետք է պատժվեն տուգանային կամ 11 մ հարվածով, նույնիսկ, եթե դա կատարվել է ոչ միտումնավոր, իսկ խախտում կատարող խաղացողը պետք է պատժվի նաև դեղին քարտով: Անկյունային հարվածը նշանակվել է առաջին խաղակեսին փոխհատուցված ժամանակի 3-րդ րոպեին, իսկ խախտումը կատարվել է ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին:

Երրորդ դրվագ - 81-րդ րոպե

«Նոա» թիմի ֆուտբոլիստի հարվածից հետո «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը կատարում է սահանկում և չդիպչելով գնդակին՝ կոպտորեն հարվածում է մրցակցի ոտքին: Համաձայն խաղի կանոնների՝ նմանատիպ խախտումները պետք է պատժվեն տուգանային կամ 11 մ հարվածով, իսկ խախտում կատարող խաղացողը պետք է պատժվի նաև դեղին քարտով: Մրցավարն անմիջապես սուլիչով արձանագրում է խախտումը և նշանակում 11 մ հարված: Անմիջապես դրանից հետո արձանագրվում է խաղից դուրս դիրքի խախտում: Հաշվի առնելով այն, որ խախտումը կատարվել էր մինչ խաղից դուրսը, մրցավարն իրավացիորեն խաղը վերսկսում է 11 մ հարվածով»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութում ներկայացված են դրվագները՝ VAR համակարգի տեսախցիկներով.

Նախորդ հոդվածը
Ֆարուլը Ռումինիայի գավաթի կիսաեզրափակչում է, Նարեկ Գրիգորյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Կանանց Մ-19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։