BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայտնի են ազատոճայինների մրցակիցները ԵԱ-ում
06 Ապրիլ 2025

Հայտնի են ազատոճայինների մրցակիցները ԵԱ-ում

Բրատիսլավայում վաղը կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր կայացել է վիճակահանությունը։

Հայտնի են ձևավորված զույգերը։

Այսպիսով, 57 կգ քաշային ըմբիշ Մանվել Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ կմրցի որակավորման փուլում Իվայնո Միլենով Տիսով (Բուլղարիա)-Նաչին Մոնգուշ (հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո) զույգի հաղթողի հետ։

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը պայքարը կսկսի որակավորման փուլից։ 61 կգ ըմբիշի մրցակիցը Ստիլյան Յանչև Իլևն է։

65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Հուսեինովն է։

70 կգ քաշային Արման Անդրեասյանի մրցակիցը որակավորման փուլում լեհ Մատեուշ Լուչինսկին է։

74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը նույնպես պայքարը կսկսի որակավորման փուլից։ Հարությունյանի մրցակիցը Հունգարիայի ներկայացուցիչ Մուրադ Կուրամագոմեդովն է։

Հայկ Պապիկյանը, որը հանդես կգա 79 կգ քաշային կարգում, որակավորման փուլում կմրցի ուկրաինացի Վասիլ Միխայլովի հետ։

86, 92 և 125 կգ քաշային կարգերում Հայաստանը ներկայացուցիչ չունի, իսկ 97 կգ քաշային կարգում հանդես եկող Գուրգեն Սիմոնյանը կմրցի Մագոմեդ Կուրբանովի հետ, որը հանդես է գալիս UWW-ի դրոշի ներքո։

Նախորդ հոդվածը
Նոա-Վեստ Արմենիա․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նոան հաղթեց Վեստ Արմենիային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։