BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ըմբշամարտի ԵԱ․ Անդրեասյանն այսօր կպայքարի 2-րդ անընդմեջ չեմպիոնության համար
08 Ապրիլ 2025

Ըմբշամարտի ԵԱ․ Անդրեասյանն այսօր կպայքարի 2-րդ անընդմեջ չեմպիոնության համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում գործող չեմպիոն Արման Անդրեասյանն այսօր կպայքարի երկրորդ անընդմեջ չեմպիոնության համար։

70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Անդրեասյանը 3:1 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին:  

Եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի  ռուսաստանցի Դավիդ Բաևը:

Հայաստանի ներկայացուցիչներից այսօր բրոնզե մեդալի համար կպայքարեն 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը,   57 կգ Մանվել Խնձրցյանը 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։:

Հայաստանի հավաքականից այսօր պայքարը կսկսեն ԵՎոպայի քառակի չեմպիոն, 61 կգ քաշային  Արսեն Հարությունյանն ու 74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը:

Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում կմրցի բուլղարացի Սթիլյան Իլիևի դեմ, Նարեկ Հարությունյանը կմեկնարկի  Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովի հետ գոտեմարտով:

Նախորդ հոդվածը
Նարեկ Գրիգորյանի հերթական գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաջորդ հոդվածը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։