BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվողը դուբլ է ձևակերպել Սանդերլենդի Մ21 թիմի կազմում
04 Փետրվար 2025

Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվողը դուբլ է ձևակերպել Սանդերլենդի Մ21 թիմի կազմում

Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանն իր առաջին գոլերն է խփել «Սանդերլենդի» մինչև 21 տարեկանների թիմի կազմում։ Նա դուբլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի գավաթի՝ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի Մ21»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Գերագուսյանը նախ բացել է խաղի հաշիվը՝ աչքի ընկնելով հանդիպման արդեն առաջին րոպեին, ապա խաղավարտին ևս մեկ գոլ է խփել ու փրկել իր թիմին պարտությունից: 

Այս մրցաշրջանում 17-ամյա հարձակվողը հիմնականում հանդես է գալիս «Սանդերլենդի» մինչև 18 տարեկանների թիմում, որի կազմում անցկացրած 10 խաղում նա 5 գոլ է խփե և կատարելո է 4 գոլային փոխանցում։

Հաջորդ հոդվածը
Երեք ֆուտբոլիստ հեռացել է Ալաշկերտից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։