BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Ինտերը հաղթեց Մյունխենում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
09 Ապրիլ 2025

Ինտերը հաղթեց Մյունխենում․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ինտերը» հյուրընկալվել էր «Բավարիային»։

Իտալական ակումբը հաղթանակի հասավ 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Լաուտարո Մարտինեսը։ 85-րդ րոպեին փոխարինման մտած Թոմաս Մյուլերը վերականգնեց հաշվի հավասարությունը, բայց դրանից 3 րոպե անց Դավիդե Ֆրատեսին կրկին առաջ մղեց «Ինտերին»։

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 74-րդ րոպեին։ Փոխարինումից մի քանի րոպե առաջ Մխիթարյանը խախտման գնով կանգնեցրեց Հարի Քեյնին՝ ստանալով դեղին քարտ։

Հայ ֆուտբոլիստը հեղինակավոր SofaScore կայքի կողմից արժանացել է 7,2 գնահատականին։ WhoScored-ը Հենրիխին նույն գնահատականին է արժանացրել։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին՝ Միլանում։

Նախորդ հոդվածը
Բավարիա-Ինտեր․ Մեկնարկային կազմերը․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Լիլիթ Մկրտչյանը կիսում է 2-3-րդ տեղերը Շախմատի անհատական ԵԱ-ի ավարտից 3 տուր առաջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։